ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամրոցի դարպասը ներսից բացողները ծախված մարդիկ են

Ամրոցի դարպասը ներսից բացողները ծախված մարդիկ են
19.02.2015 | 12:06

Ընտանիքը պետության բջիջն է. եթե հիվանդանա ու քայքայվի բջիջը, կհիվանդանա ու կմահանա նաև մարմինը: Ընտանիքը նաև հասարակության հիմքն է. չկա ընտանիք, չկա հասարակություն, չկա հասարակություն, չկա պետություն, վտանգված է ազգի ֆիզիկական, տարածքային, լեզվական, բարոյահոգեբանական, մշակութային ինքնության պահպանումը: Ո՞Ւմ է ձեռնտու հայ ընտանիքների քայքայումը և, ինչպես ժողովուրդն է ասում՝ մտնելը մատի ու մատանու արանքը: Ընտանիքում հակասությունները միշտ էլ եղել են: Կարծում եմ՝ երիտասարդ ընտանիքների ամրությամբ պիտի մտահոգվեն և՛ պետությունը՝ իր բժշկական ու հոգեբանական անվճար դասընթացներով, և՛ եկեղեցին՝ բարոյադաստիարակչական հետաքրքիր և ուսուցողական քարոզներով և չսահմանափակվի միայն պսակադրության արարողությամբ և «Տե՞ր ես, որդյակ» ու «Հնազա՞նդ ես, դուստրս» խոսքերով: Իսկ ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, այդ թվում`գենդերային հավասարություն քարոզող և ընտանեկան բռնությունների դեմ պայքարող գրանտային կազմակերպություններին, ապա, եթե նրանք իրոք սրտացավ են, ճիշտ կլինի, որ երիտասարդների և մանավանդ նորապսակների հետ բարոյադաստիարակչական աշխատանք տանեն, տղամարդկանց կրթեն և սովորեցնեն մեր ազգային լավագույն ավանդույթները ընտանեկան հարաբերություններում, պատվաստեն նրանց մեջ հարգանք կնոջ ու երեխաների հանդեպ: Տղամարդուն պետք է կրթել, որ նա իմանա` կնոջ հանդեպ բուռն սերն ու քնքշանքը պետք է դրսևորի ոչ միայն սիրահարության ամիսներին, այլև ամբողջ կյանքում: Շատ տղամարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե իսկական տղամարդը պետք է լինի կոպիտ, հայհոյող, ժամանակ առ ժամանակ պիտի ծեծի կնոջը, իսկ երեխաների հանդեպ «հայրական խստությունը» պետք է արտահայտի նրանց ծեծելով և վախի զգացում առաջացնելով: Դա մեծագույն մոլորություն է: Տղամարդը պետք է հիշի ու չմոռանա՝ միևնույն է, կինը լվանում և արդուկում է նրա հագուստը, կերակուր է պատրաստում, անկողին է մտնում նրա հետ: ՈՒ այդ ամենը, եթե կինը ոչ թե սիրով է անում, այլ որպես պարտականություն, երբեմն էլ՝ որպես ծանր պարտականություն, քանի որ չի սիրվում, հետևաբար նաև ինքը չի սիրում իր ամուսնուն, այդ պարագայում տղամարդու կյանքը դառնում է անիմաստ, անփայլ ու գորշ, և նա հետաքրքրություն է փնտրում դրսում՝ կործանման տանելով ընտանիքը: Կինը նույնպես տառապում է հոգեպես, բայց հանուն երեխաների և համաձայն իր բարոյական և ընտանեկան ըմբռնումների՝ դրսում չի փնտրում մխիթարություն: Թեև օտարամուտ և «ազատամիտ» հորջորջվող գաղափարների, գեղարվեստական ֆիլմերի,հաղորդումների ձևով այդ գաղափարները սողոսկում են ընտանիք և ավերածություններ են անում երիտասարդ աղջիկների ու կանանց և տղամարդկանց հոգիներում: Ահա այսպիսի թույլ հիմքեր ունեցող և չկայացած ընտանիքներն էլ դառնում են գենդերային հավասարություն քարոզող օտար կազմակերպությունների զոհը, իսկ այդ օտարներին օժանդակում են հենց մատի ու մատանու արանքը մտնող մեր գրանտակերները: Այստեղից հետևություն` օտար երկրներից սնվող մեր տեղական կազմակերպությունները ամրոցի դարպասը ներսից բացող ծախված մարդիկ են, ովքեր մեկ բնութագրում ունեն ժողովրդի կողմից...

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ